«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Իվանիշվիլին չի ուզում նախագահ դառնալ

Իվանիշվիլին չի ուզում նախագահ դառնալ
08.10.2012 | 23:28

Վրաստանի կառավարության կազմը արդեն հայտնի է: Բիձինա Իվանիշվիլին անվանել է նաև ապագա նախագահի թեկնածուի անունը: Խորհրդարանական ընտրություններից առաջ հաղթանակի պարագայում «Վրացական երազանքը» պատրաստվում էր վարչապետի պաշտոնում առաջադրել Բիձինա Իվանիշվիլիին, իսկ նախագահի թեկնածուի` Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար Իրակլի Ալասանիայի: Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ մինչև նախագահական ընտրություններ շատ ժամանակ կա, բայց եթե ընտրությունները մոտ ապագայում լինեին, ինքը կառաջադրեր Վախթանգ Խմալաձեի թեկնածությունը: Իրակլի Ալասանիային նոր կառավարությունում առաջարկված փոխվարչապետի-պաշտպանության նախարարի պորտֆելը: Իրակլի Ալասանիան արդեն հայտարարել է լրագրողներին. «Առաջիկայում մենք մանրակրկիտ կուսումնասիրենք երկրի պաշտպանական համակարգում տիրող իրավիճակը` փորձելով հասկանալ, թե ինչ էր կատարվում երկրի պաշտպանական գերատեսչությունում, երբ այն ղեկավարում էին փաստացի հանցագործները»:

Վրաստանի արտաքին գործերի նախարար է նշանակված Մայա Փանջիկիձեն, որ եղել է Իվանիշվիլիի մամլո քարտուղարը: Նա ևս հայտարարություն է արել, որ Վրաստանի արտաքին քաղաքականության փոփոխություն չի լինի. «Մենք կզբաղվենք նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ ու գրավյալ տարածքների վերադարձով»:

Դիտվել է՝ 1217

Մեկնաբանություններ